Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՆԴԵՄԸ…



ԹՈՒՐՔ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՆԴԵՄԸ…Հուլիսի 22-ին Ոիկրաինայի կառավարությունը հաստատել է Թուրքիայի հետ ռազմական նոր համագործակցության մասին համաձայնագիրը, ըստ որի` մինչեւ 2021թ. Ուկրաինային կտրամադրվի շուրջ 15 մլն դոլար՝ թուրքական ռազմարդյունաբերական արտադրանք ձեռք բերելու համար: Ուկրաինացի զինվորականները հնարավորություն կունենան ուսուցանելու Թուրքիայի ռազմական ուսումնարաններում: Ավելին՝ Կիեւը Անկարային խոստանում է փոխանցել ԽՍՀՄ տարիներին ստեղծված բոլոր տեխնոլոգիաների գաղտնիքները: Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի այցը Ադրբեջան եւ Վրաստան՝ շրջանցելով Հայաստանը, նրա վերջին հակահայկական հայտարարությունները, թե` Ղարաբաղը Ադրբեջանի անբաժան մասն է, եւ Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին նոր համաձայնությունները վկայում են, որ երբեմնի «ժողովրդավարության փարոս» համարվող Ուկրաինան այսուհետ դուրս է գալիս Հայաստանի թե՛ անկախության եւ թե՛ ազգային անվտանգության դեմԵվ պատճառը ո՛չ Ռուսաստանն է, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականությունն է: Հակառակը: Կիեւում լավ հասկացել են, որ ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վ.Պուտինի եւ Դ. Թրամփի հանդիպումից հետո նրանց համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվում, եւ հարկավոր է գոնե տարածաշրջանային նոր գործընկերներ գտնել: Բնական է, որ ՀԱՊԿ շրջանակներում Ուկրաինան կապավինի իր հյուսիսային հարեւան Բելառուսի աջակցությանը, իսկ հակառուսական ոլորտում՝ Վրաստանի: Ադրբեջանն էլ էներգակիրների լավ աղբյուր է, եւ Պորոշենկոն պատրաստ է անելու եւ ասելու ամեն ինչ, ինչը հաճո կլինի Բաքվի ղեկավարությանը: Թուրքիային էլ կարելի է օգտագործել որպես կարեւոր գործոն Ղրիմի թաթարների իրավունքների հարցում: Փաստացի՝ Ուկրաինան նորացնում է հարաբերությունները Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ տրամադրված Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, կփորձի նաեւ կանխել ու տապալել Հայաստանի համար ձեռնտու ցանկացած ռուսվրացական որեւէ պայմանավորվածություն: Ավելին, եթե մինչ այժմ խոսվում էր Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին, ապա այժմ Ուկրաինան ռազմական բնագավառում նորացնում է գործարքները միանգամից մեր երկու հարեւանների հետ, եւ դա այն դեպքում, որ Մոսկվան գոնե ապահովում է տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը: Եվ դեռ հայտնի չէ, թե ինչ գաղտնիքներ է տրամադրելու Ուկրաինան Թուրքիային

ԲԱԳՐԱՏ  ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #30 (1201) 02.08.2017 - 08.08.2017, Տարածաշրջան


02/08/2017