Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ



ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՀՀ անկախության 26-րդ տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է լուսանկարների մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարչությամբ զբաղվողները` անկախ սեռից, տարիքից եւ ազգային պատկանելությունից: Սահմանվել է մրցույթի 2 անվանակարգ` «Ես եմ» (ժանր` դիմանկար) եւ «Խաղաղության ակնթարթ» (առանց ժանրային սահմանափակումների): Յուրաքանչյուր անվանակարգում կլինի 3 մրցանակային տեղ:

Մասնակցության կանոններ

Յուրաքանչյուր մասնակից մրցույթին կարող է ներկայացնել մեկ լուսանկար առաջարկվող անվանակարգերից որեւէ մեկում:

Առաջադրված լուսանկարների հեղինակային բոլոր իրավունքները պետք է պատկանեն մրցույթի մասնակիցներին: Լուսանկարները չպետք է երբեւէ հրապարակված կամ ցուցադրված լինեն:

Մրցույթին հայտ ներկայացնելով` Դուք ՀՀ պաշտպանության նախարարությանն եք վերապահում առաջադրված լուսանկարները կրթական, տեղեկատվական կամ գովազդային նպատակներով օգտագործելու բոլոր իրավունքները:

Մրցութային առաջին փուլը հաղթահարած լուսանկարները կհրապարակվեն ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հաղթողները կընտրվեն պրոֆեսիոնալներից կազմված հանձնաժողովի կողմից:

Մրցույթի վերջնական արդյունքները կհրապարակվեն 2017թ. սեպտեմբերի վերջին:

Հայտերն ընդունվում են մինչեւ 2017թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Մրցույթին դիմելու  հայտը ներբեռնեք պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջից:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել media@mil.am էլ. փոստի հասցեին կամ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (010)294699:

Խորագիր՝ #30 (1201) 02.08.2017 - 08.08.2017, Նորություններ


02/08/2017