Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ



ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԳեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում այս օրերին բարձր կազմակերպվածությամբ և պատասխանատվությամբ տեղի ունեցան նորակոչիկների երդմնակալության արարողություններ:

Օգոստոսի 5-ին Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանի մոտ  զինվորական  ծառայության երդում տվեցին նաև նորակոչիկները:

Արարողությանը մասնակցում էին զորամիավորման վարչակազմի, կայազորի ներկայացուցիչներ, զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման պատասխանատու անձինք, նորակոչիկների ծնողներն ու հարազատները, քաղաքի կրթական հաստատությունների ուսանողներ և դպրոցականներ, քաղաքացիներ:

Հանդիսավոր արարողության ժամանակ բացման խոսքով հանդես եկավ  զորամասի հրամանատար, գնդապետ Լևոն Հովհաննիսյանը՝ ջերմորեն շնորհավորելով և բարեմաղթանքի խոսքեր հղելով նորակոչիկներին:

Ջերմ խոսքեր ասացին նաև զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը, քաղաքապետ Վաչագան Ադունցը, զորամասի սպաներ, զորամասի  հոգևոր սպասավոր Սիմոն սարկավագը:

Զինակից ընկերների անունից նորակոչիկ Արիս Ադամյանը խոստացավ  անձնվեր ծառայել հայրենիքին, բարձր պահել զինվորի,  հերոսական տարեգրություն ունեցող զորամասի պատիվը և արժանի հետնորդը լինել հայոց հաղթանակած բանակի ու նրա քաջորդիների:

Սուսաննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #31 (1202) 09.08.2017 - 15.08.2017, Ազգային բանակ


09/08/2017