Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԸ



ՀԱՅ ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԸԱյս տարի «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին մասնակցում են 19 երկրների թիմեր` 3 անձնակազմով:

Տանկային բիաթլոնի հայկական անձնակազմն ամենաերիտասարդն է:

Տանկերի ձայնը խլացնող երկրպագուների  գոռումգոչյուններ,  կշռադատված ու երբեմն էլ հակասական մրցավարական որոշումներ, կիզիչ արեւ եւ տանկիստների լարվածություն. այս ամենին կարելի էր ականատես լինել Ալաբինոյում ընթացող միջազգային տանկային բիաթլոնի բոլոր փուլերում:

Այս տարի «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին մասնակցում էին թիմեր 19 երկրներից` 3 անձնակազմով: Առաջին փուլն անհատական մրցավազքն էր, որի ավարտին մասնակից երկրների լավագույն 12 թիմերը անցան կիսաեզրափակիչ, որոնց թվում նաեւ Հայաստանը: Այնուհետեւ լավագույն 4-ն էլ կմասնակցեն եզրափակչին:

ՀԱՅ ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԸՏանկային բիաթլոնի երթուղին համալրված  էր մեկնարկի եւ ավարտի եզրագծերով, լիցքավորման եւ լիցքաթափման տեղամասով, կրակի վարման, տուգանային ժամանակի տեղամասերով, տուգանային շրջանով ու խոչընդոտներով: Մեկ շրջանը 4 կմ 100 մետր էր: Առաջին 2 մեկնարկներն անցկացվեցին բացման արարողությունից անմիջապես հետո: Իրենց ուժերը չափեցին Լաոսի, Անգոլայի, Տաջիկստանի, Ուգանդայի, Չինաստանի, Մոնղոլիայի, Քուվեյթի եւ Ադրբեջանի տանկիստները: Հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին, մեր անձնակազմը մրցեց Նիկարագուայի, Վենեսուելայի եւ Հնդկաստանի իր մրցակիցների հետ:

Տանկի հրամանատար՝ Արման Առուստամյան, նշանառուօպերատոր՝ Աշոտ Մանուկյան եւ մեխանիկվարորդ՝ Զավեն Աբրահամյան. նրանց էր վստահված Տ72 Բ3 տանկն ու մեր առաջին մեկնարկը: Իսկ զինակից ընկերները, Ռուսաստանի Դաշնությունում հայ համայնքի ներկայացուցիչները եւ անգամ տղաներից մի քանիսի ծնողներն ու հարազատները երկրպագում էին տրիբունաներից: Առաջին արգելքը խուսավարման գոտին էր, որն իրենք` տանկիստներն անվանում են օձ: Արգելքների հաղթահարման կանոնների խախտման դեպքում տանկն ուղեւորվում է տուգանային ժամանակի տեղամաս, որտեղ իրականացվում է մեքենայի ստուգմանզննման պայմանական նորմատիվը: Վարժադաշտում ստեղծված էին այդպիսի 13 տուգանային հրապարակներ: Այնուհետեւ, առաջին կրակային վարժությունը կատարելու համար, անձնակազմերը մտնում են լիցքավորման տեղամաս: Կրակն իրականացվում է կրակային գիծ դուրս գալուց հետո` հերթականությամբ հայտնվող 3 թիրախների ուղղությամբ: Թիրախների հեռավորությունը 1600, 1700 եւ 1800 մետր է: Վրիպելու դեպքում անձնակազմը կատարում է տուգանային շրջան, որի երկարությունը 500 մետր է: Շարունակելով երթը` անձնակազմերը հաղթահարում են 1մ 20սմ խորությամբ ծանծաղուտը, 7 մ բարձրությամբ բլուրը, 40 մետր երկարությամբ կրակի տեղամասը, հակատանկային փոսը, ծնկաձեւ կամուրջը, սանրաձեւ տեղամասը եւ գրեթե 1մ բարձրությամբ պատնեշը: Հաղթահարելով վերոնշյալը` մասնակիցներն անցնում են մարտական կրակի 2-րդ տեղամաս: Կրակը վարում են զենիթային գնդացրից՝ ուղղաթիռթիրախի  ուղղությամբ` ընդամենը 15 փամփուշտով: Ուղղաթիռը խոցված է, անձնակազմը կրկին անցնում է բոլոր բարդություններն ու լիցքավորում 3-րդ կրակային խնդրի զինամթերքը. 15 փամփուշտ` զուգակցված գնդացրի եւ ապակյա թիրախը խոցելու համար: Զեկուցելով, որ կրակն իրականացված է, եւ զենքը՝ լիցքաթափված, անձնակազմն ավարտում է 3-րդ շրջանը եւ հատում եզրագիծը: Հաղթահարելով երթուղին ու արգելագոտիները, մեր տանկիստներն առաջին մեկնարկում եզրագիծը հատեցին երկրորդը, Հնդկաստանի թիմի տանկիստներից հետո:

ՀԱՅ ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԸՕգոստոսի 4-ին մեր տանկիստների երկրորդ երթի օրն էր: Առավոտյան հայկական պատվիրակության ղեկավար, գնդապետ Սասուն Բադասյանն անձամբ է զրուցում անձնակազմի հետ, քաջալերում, մաղթում բարի երթ ու բարձր արդյունքներ:

Տանկի հրամանատարը Հարություն Դավթյանն է, նշանառուօպերատորը` Արթուր Գրիգորյանը, մեխանիկվարորդը` Հայկ Գրիգորյանը: Տղաները պատրաստ են մենամարտի, մարզիչներն էլ զբաղեցնում են իրենց տեղերը: Նրանց հետ է նաեւ տանկային բիաթլոնի հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալլեյտենանտ Մուրազ Սարգսյանը:

Գլխավոր մարզչի կարգադրությունը կա, մրցավարները բարձրացնում են դրոշները: Մրցավազքն սկսված է: Մեր անձնակազմի մրցակիցները չեն փոխվել. Հնդկաստան, Վենեսուելա եւ Նիկարագուա: Հայ տանկիստները մեկնարկում եւ հեշտությամբ հաղթահարում են արգելագոտիները: Միայն կրակային վարժությունների ժամանակ 2 վրիպումներն ստիպում են տուգանային շրջաններ կատարել, եւ մեր անձնակազմը եզրագիծը հատում է երրորդը:

ՀԱՅ ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԸՇտկվում եւ վերացվում են նկատված թերություններն ու բացթողումները, եւ հաջորդ անձնակազմը երթի է դուրս գալիս օգոստոսի 6-ին: Վերջին օրը Հայաստանի Հանրապետության թիմը նորից մրցում է Նիկարագուայի, Վենեսուելայի եւ Հնդկաստանի տանկային թիմերի հետ: Հայ տանկիստները մրցատարածությունը հաղթահարում են 42 րոպե 29 վայրկյանում: Հայաստանը մրցում էր իր երրորդ անձնակազմով: Տանկի հրամանատարն էր կրտսեր սերժանտ Արթուր Գյուլբեկլյանը, նշանառուօպերատորը` շարքային Հայկ Մելիքջանյանը, մեխանիկվարորդը` շարքային Վարուժան Ասատրյանը: ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմին հաջողվում է հինգ թիրախից խոցել երկուսը՝ յուրաքանչյուր չխոցված թիրախի համար անցնելով 1 շրջան:

Եռօրյա մրցումներից հետո Հայաստանը հաղթահարեց «Անհատական մրցավազք» փուլն ու  կիսաեզրափակչում է: Կիսաեզրափակչում են նաեւ Ադրբեջանի, Իրանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի, Վենեսուելայի, Մոնղոլիայի, Ռուսաստանի եւ Սերբիայի տանկային թիմերը: Թիմերը կմրցեն օգոստոսի 8-ին, 9-ին եւ 10-ին:

Ի դեպ, հայկական տանկը կառավարում է ամենաերիտասարդ անձնակազմը.  բոլորն էլ 19-ամյա ժամկետային զինծառայողներ են:

 ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Ալաբինո» զորավարժարանԵրևան

Խորագիր՝ #31 (1202) 09.08.2017 - 15.08.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


09/08/2017