ՌՈՒՍՆԵՐԸ ԶԵՆԻԹԱ-ՀՐԹԻՌԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը հայտարարել է, որ Ռուսաստանում ստեղծվում է մոտ տարածության գործողության շառավղով «Մորֆեյ» նոր զենիթա-հրթիռային համալիր:
«Մորֆեյի» մշակումն իրականացնում է «Ալմազ-Անթեյ» կոնցերնը: Առաջին նախատիպն արդեն պատրաստ է: Սպառազինության վերցնելու համար համալիրը պատրաստ կլինի 2015թ.:
Նոր զենիթա-հրթիռային համալիրը կօգտագործվի ռազմական օբյեկտները պաշտպանելու համար: Այն կարող է խոցել մինչև 5 կմ հեռավորության վրա թռչող ցանկացած թիրախ: Հեռանկարային համալիրի մարտական և տեխնիկական այլ տվյալներ առայժմ հայտնի չեն:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական