ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՍՏԱՆԱ ՌԱԴԻՈՏԵՂՈՐՈՇՈՒՄԱՅԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՈՐ ԻՆՔՆԱԹԻՌ
Մինչև 2016թ. Ռուսաստանի զինված ուժերը կստանան հեռավոր ռադիոտեղորոշումային հայտնաբերման և ղեկավարման Ա-100 նոր ինքնաթիռը:
Արդեն ավարտվել է նոր ինքնաթիռի համար ալեհավաքի և ռադիոտեղորոշման կայանի մշակումը: Կիրառված նոր տեխնոլոգիան թույլ կտա նաև ցամաքային նշանակետերի հետ կապված տեղորոշման խնդիրներ կատարել:
Ա-100-ը կփոխարինի ներկայումս Ռուսաստանի ռազմաօդային ուժերի սպառազինությունում գտնվող Ա-50 ինքնաթիռներին և զգալիորեն ավելի լայն հնարավորություններ կունենա:
Համեմատության համար նշենք, որ Ա-50-ի թռիչքի հեռավորությունը 7,5 հազար կմ է, արագությունը` 800 կմ/ժ: Ռադիոտեղորոշման սարքավորումները օդային և ցամաքային նշանակետեր են հայտնաբերում համապատասխանաբար 650 և 300 կմ հեռավորության վրա: Միաժամանակ ուղեկցում է մինչև 300 թիրախ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական