Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄԻ թիվս այլ զորամիավորումների,  զինծառայողների հոգևոր դաստիարակությունը բարձր հիմքերի վրա է նաև գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում, որտեղ գրեթե յուրաքանչյուր ենթակա զորամասում կա հոգևոր սպասավոր՝ գնդերեց: Նրանք իրենց ակտիվ գործունեությամբ նպաստում են զորքերում ,,Մեկ ազգ, մեկ եկեղեցի,,  հայեցակարգի տարածմանը, աղանդավորության դեմ պայքարին, զինծառայողների շրջանում  հոգևոր դաստիարակության ամրապնդմանը, ներանձնական հարաբերություններում Աստվածային սիրո հենքի վրա փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը:

Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցով ընթացիկ ամսվա երկրորդ կիրակի՝ օգոստոսի 13-ին,  Սուրբ Աստվածամոր Վերափոխման տոնին մեր բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ պատարագ և կատարվեց  Խաղողօրհնեքի արարողություն: Եթե զորամիավորումում զորամասերի անձնակազմերի համար բաց պատարագների կազմակերպումը վաղուց հաստատված ավանդություն է, ապա այս երկու տոների միաժամանակյա անցկացումն առաջին անգամ էր տեղի ունենում:

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄԵնթակա զորամասերից մեկում մատուցվեց Սուրբ պատարագ՝ ձեռամբ Վահանավանքի հոգևոր հովիվ  Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի, սպասավորությամբ  Գևորգ սարկավագ Քեշիշյանի, զորամիավորման ավագ հոգևոր սպասավոր Հրայր սարկավագ Լալայանի, գնդերեց Սիմոն սարկավագ Իգիթյանի:

Քահանան իր քարոզի մեջ հայցեց Աստվածամոր բարեխոսությունը հայոց ազգի և հայ զինվորի համար և աղոթեց, որպեսզի Աստված իր հայրական Աջի ներքո պահի ու պահպանի հայ զինվորին, խաղաղ երկինք պարգևի հայոց աշխարհին:

Պատարագի ավարտին կատարվեց խաղողօրհնեքի արարողություն:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ


15/08/2017