ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը (այսուհետ` ՀՀ ՊՆ) հայտարարում է մրցույթ` ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի դասախոսական հետեւյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար
- ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ավիացիոն ֆակուլտետի ռազմաօդային ուժերի մարտավարության և սպառազինության ամբիոնի ավագ դասախոս (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք 061800
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
-բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն՝ ավարտած լինելով ռազմական ավիացիոն համալսարան կամ բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան կամ ռազմաօդային ուժերի ակադեմիա՝ թռչող ապարատների թռիչքային շահագործում կամ ավիացիոն սպառազինություն մասնագիտությունների գծով,
-ծառայության ընթացքում պետք է զբաղեցրած լինի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության սպայի կամ ավիացիոն զորամասի (բազայի) բաժնի (բաժանմունքի) պետի, «մայոր» հաստիքային դասակարգումով պաշտոններ,
-ունենալ հաստիքով նախատեսվածին հավասար կամ մեկ աստիճան ցածր զինվորական կոչում,
-ունենալ վերջին զբաղեցրած պաշտոնում առնվազն 3 տարվա զինվորական ծառայության ստաժ:
- ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ավիացիոն ֆակուլտետի նավարկության և աերոդինամիկայի ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք 062200
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա – բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն՝ ավարտած լինելով ռազմական ավիացիոն համալսարան կամ բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան կամ ռազմաօդային ուժերի ակադեմիա՝ թռչող ապարատների թռիչքային շահագործում մասնագիտությունների գծով և բարձրագույն ռազմական կրթություն,
բ – բարձրագույն քաղաքացիական՝ թռչող ապարատների թռիչքային շահագործում մասնագիտությունների գծով (վերջին դեպքում նաև ավարտած լինելով համապատասխան սպայական դասընթացներ) կրթություն և բարձրագույն ռազմական կրթություն,
-ծառայության ընթացքում պետք է զբաղեցրած լինի ռազմական ավիացիոն համալսարանի ավիացիոն ֆակուլտետի նավարկության և աերոդինամիկայի ամբիոնի ավագ դասախոսի կամ ավիացիոն ֆակուլտետի վարժասարքային բաժանմունքի պետի կամ օդաչու հրահանգչի կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության ավագ սպայի (սպայի) կամ ավիացիոն զորամասի (էսկադրիլիայի) հրամանատարի կամ ավիացիոն զորամասի հրամանատարի տեղակալի կամ օդաչուական օղակի հրամանատարի կամ ավիացիոն զորամասի բաժնի (բաժանմունքի) պետի, «մայոր», «փոխգնդապետ» հաստիքային դասակարգումով պաշտոններ,
-ունենալ հաստիքով նախատեսվածին հավասար կամ մեկ աստիճան ցածր զինվորական կոչում,
-ունենալ վերջին զբաղեցրած պաշտոնում առնվազն 3 տարվա զինվորական ծառայության ստաժ:
- ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ավիացիոն ֆակուլտետի նավարկության և աերոդինամիկայի ամբիոնի ավագ դասախոս (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք 062200
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա – բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն՝ ավարտած լինելով ռազմական ավիացիոն համալսարան կամ բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան կամ ռազմաօդային ուժերի ակադեմիա, թռչող ապարատների թռիչքային շահագործում մասնագիտությունների գծով,
բ – բարձրագույն քաղաքացիական՝ թռչող ապարատների թռիչքային շահագործում մասնագիտությունների գծով (վերջին դեպքում նաև ավարտած լինելով համապատասխան սպայական դասընթացներ) կրթություն, ավարտած լինելով համապատասխան սպայական դասընթացներ,
-ծառայության ընթացքում պետք է զբաղեցրած լինի ռազմական ավիացիոն համալսարանի ավիացիոն ֆակուլտետի բաժանմունքի պետի կամ օդաչու հրահանգչի կամ ավիացիոն զորամասի (էսկադրիլիայի) օդաչուական օղակի հրամանատարի կամ ավիացիոն զորամասի բաժնի (բաժանմունքի) պետի կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության սպայի «մայոր» հաստիքային դասակարգումով պաշտոններ,
-ունենալ հաստիքով նախատեսվածին հավասար կամ մեկ աստիճան ցածր զինվորական կոչում,
-վերջին զբաղեցրած պաշտոնում առնվազն 3 տարվա զինվորական ծառայության ստաժ:
- ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կապի ֆակուլտետի կապի մարտավարության ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք 121000
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
-բարձրագույն ռազմամասնագիտական կամ բարձրագույն քաղաքացիական (վերջին դեպքում նաև ավարտած լինելով համապատասխան սպայական դասընթացներ) կրթություն` կապի մասնագիտությունների գծով և բարձրագույն ռազմական կրթություն,
-ծառայության ընթացքում պետք է զբաղեցրած լինի ռազմական ավիացիոն համալսարանի (ռազմական համալսարանի) կապի ֆակուլտետի ավագ դասախոսի կամ առանձին կապի գումարտակի հրամանատարի կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության բաժնի (բաժանմունքի) պետի կամ բաժնի (բաժանմունքի) ավագ սպայի (սպայի) «մայոր», «փոխգնդապետ» հաստիքային դասակարգումով պաշտոններ,
-ունենալ հաստիքով նախատեսվածին հավասար կամ մեկ աստիճան ցածր զինվորական կոչում,
-ունենալ վերջին զբաղեցրած պաշտոնում առնվազն 3 տարվա զինվորական ծառայության ստաժ:
- ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կապի ֆակուլտետի ռադիոկապի ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք 121200
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
– բարձրագույն ռազմամասնագիտական կամ բարձրագույն քաղաքացիական (վերջին դեպքում նաև ավարտած լինելով համապատասխան սպայական դասընթացներ) կրթություն` կապի մասնագիտությունների գծով և բարձրագույն ռազմական կրթություն,
-ծառայության ընթացքում պետք է զբաղեցրած լինի ռազմական ավիացիոն համալսարանի (ռազմական համալսարանի) կապի ֆակուլտետի ռադիոկապի ամբիոնի ավագ դասախոսի կամ կապի գումարտակի հրամանատարի կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության բաժանմունքի պետի կամ ավագ սպայի կամ զորամասային օղակի կապի պետի «մայոր», «փոխգնդապետ» հաստիքային դասակարգումով պաշտոններ,
-ունենալ հաստիքով նախատեսվածին հավասար կամ մեկ աստիճան ցածր զինվորական կոչում,
-ունենալ վերջին զբաղեցրած պաշտոնում առնվազն 3 տարվա զինվորական ծառայության ստաժ:
- ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կապի ֆակուլտետի գաղտնագրված կապի և կապի անվտանգության ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք 121502
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
-բարձրագույն ռազմամասնագիտական կամ բարձրագույն քաղաքացիական (վերջին դեպքում նաև ավարտած լինելով համապատասխան սպայական դասընթացներ) կրթություն` կապի մասնագիտությունների գծով և բարձրագույն ռազմական կրթություն,
-ծառայության ընթացքում պետք է զբաղեցրած լինի ռազմական ավիացիոն համալսարանի (ռազմական համալսարանի) կապի ֆակուլտետի գաղտնագրված կապի և կապի անվտանգության ամբիոնի ավագ դասախոսի կամ կապի գումարտակի հրամանատարի կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության բաժանմունքի ավագ սպայի կամ զորամասային օղակի կապի պետի «մայոր», «փոխգնդապետ» հաստիքային դասակարգումով պաշտոններ,
-ունենալ հաստիքով նախատեսվածին հավասար կամ մեկ աստիճան ցածր զինվորական կոչում,
-ունենալ վերջին զբաղեցրած պաշտոնում առնվազն 3 տարվա զինվորական ծառայության ստաժ:
- ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ՀՕՊ ֆակուլտետի միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրների շահագործման ամբիոնի ավագ դասախոս (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք 041500
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
-բարձրագույն ռազմամասնագիտական կամ բարձրագույն քաղաքացիական (վերջին դեպքում նաև ավարտած լինելով համապատասխան սպայական դասընթացներ) կրթություն՝ համազորային մասնագիտությամբ և մասնագիտական վերապատրաստում կամ բարձրագույն ռազմական համազորային ակադեմիա,
-ծառայության ընթացքում պետք է զբաղեցրած լինի հակաօդային պաշտպանության ֆակուլտետի բաժանմունքի պետի կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչության ավագ սպայի (սպայի) կամ հակաօդային պաշտպանության զորամասերի շտաբի պետի տեղակալի կամ հակաօդային պաշտպանության զորամասերի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետի կամ հակաօդային պաշտպանության զորամասերի դիվիզիոնի հրամանատարի տեղակալի «մայոր» հաստիքային դասակարգումով պաշտոններ,
– ունենալ հաստիքով նախատեսվածին հավասար կամ մեկ աստիճան ցածր զինվորական կոչում,
-ունենալ առնվազն 10 տարվա ծառայություն կամ գիտամանկավարժական գործունեության առնվազն 5 տարվա ստաժ:
- ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնի ընդհանուր օպերատիվ-մարտավարական պատրաստության ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) 020100
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
-բարձրագույն ռազմամասնագիտական (համազորային) կամ բարձրագույն քաղաքացիական (վերջին դեպքում նաև ավարտած լինելով համապատասխան սպայական դասընթացներ) կրթություն կամ բարձրագույն ռազմական համազորային ակադեմիա,
-ծառայության ընթացքում պետք է զբաղեցրած լինի ռազմական ավիացիոն համալսարանի (ռազմական համալսարանի) հանրակրթական առարկաների ֆակուլտետի ավագ դասախոսի (դասախոսի) կամ ռազմական ավիացիոն համալսարանի ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնի ավագ դասախոսի կամ զորամասային օղակի գումարտակի (ուսումնական գումարտակի) հրամանատարի կամ ՀՀ պաշտպանության նախարարության, զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան վարչությունների ավագ սպայի «մայոր» կամ «փոխգնդապետ» հաստիքային դասակարգումով պաշտոններ,
-ունենալ հաստիքով նախատեսվածին հավասար կամ մեկ աստիճան ցածր զինվորական կոչում,
-վերջին զբաղեցրած պաշտոնում առնվազն 3 տարվա զինվորական ծառայության ստաժ:
- ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնի ընդհանուր օպերատիվ-մարտավարական պատրաստության ամբիոնի ավագ դասախոս (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ, 2 հաստիք) 020100
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
-բարձրագույն ռազմամասնագիտական (համազորային) կամ բարձրագույն քաղաքացիական (վերջին դեպքում նաև ավարտած լինելով համապատասխան սպայական դասընթացներ) կրթություն կամ բարձրագույն ռազմական համազորային ակադեմիա,
-ծառայության ընթացքում պետք է զբաղեցրած լինի ռազմաուսումնական հաստատությունների համազորային մասնագիտությունների գծով ֆակուլտետի դասախոսի կամ ավագ դասախոսի կամ գումարտակի հրամանատարի տեղակալի կամ ուսումնական վաշտի հրամանատարի կամ դրանց հավասարազոր «մայոր», «փոխգնդապետ» հաստիքային դասակարգումով պաշտոններ,
-ունենալ հաստիքով նախատեսվածին հավասար կամ մեկ աստիճան ցածր զինվորական կոչում,
-վերջին զբաղեցրած պաշտոնում առնվազն 3 տարվա զինվորական ծառայության ստաժ:
1-9 կետերում նշված պաշտոնների համար պահանջվում է նաև.
-ռուսերենի ազատ տիրապետում, իսկ այլ օտար լեզվի` առնվազն բառարանով օգտվելու իմացություն,
-համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
-պաշտպանության ոլորտը կարգավորող, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման հետ առնչվող նորմատիվ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
-պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու համապատասխան թույլտվություն,
-տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, աշխատանքները ճիշտ կազմակերպելու ունակություն,
-անձնակազմի հետ ճիշտ աշխատելու և հաղորդակցվելու ունակություն:
Մրցույթի անցկացման կարգի և ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ` համաձայն 14.02.2013թ. ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 164 հրամանի կետերի:
Մրցույթը կկայանա 2017թ. սեպտեմբերի 20-ին, ժ. 15:00-ին:
Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն (ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ, ք. Երևան, Արշակունյաց 89) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
-գրավոր զեկուցագիրը, դիմումը` ՀՀ ՊՆ Կ և ՌԿ վարչության պետի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
-տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
-արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
-հրապարակված գիտական աշխատությունների ցանկը,
-պարգևատրումների և մրցանակների վերաբերյալ փաստաթղթեր (առկայության դեպքում),
-ինքնակենսագրություն,
-անձնագրի պատճենը,
-մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին (զինծառայողը) մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 12-ը սեպտեմբերի 2017թ.:
Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ (ք. Երևան, Արշակունյաց 89, հեռ. 48-86-51):
Միաժամանակ, տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայանան ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի անցագրային կետ մրցույթն սկսելուց 30 րոպե առաջ:
Խորագիր՝ #32 (1203) 16.08.2017 - 22.08.2017, Նորություններ