ԱՄՆ-ՈՒՄ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ԱՎԻԱԿԻՐ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը որոշել է կրճատել ավիակիր հարվածային խմբավորումների թիվը` 11-ից հասցնելով 9-ի:
Ավիակիր հարվածային խմբի մեջ մտնում են 1 ավիակիր նավ, մինչև 70 տախտակամածային տեղակայման ինքնաթիռներ, մի քանի հածանավեր, ֆրեգատներ, ականակիր նավեր:
Որոշման շնորհիվ զինվորականները հնարավորություն կստանան խնայել նավերի նորոգման և շահագործման համար նախատեսված միջոցները և դրանք ուղղել անհրաժեշտ այլ նպատակների իրականացման համար:
ԱՄՆ ռազմական բյուջեի կրճատման շրջանակներում անցկացվող միջոցառումների շրջանակներում ռազմական նավատորմում նախատեսվում էր մասամբ հրաժարվել նոր տեխնիկայի գնումներից, երկարացնել սպառազինության կանգնած կործանիչների շահագործման ժամկետը, հետաձգել հեռանկարային «Ջերալդ ֆորդ» դասի ավիակիրները սպառազինության ընդունելը:
Հնարավոր է` հետաձգված ծրագրերի մի մասը խնայողությունների հաշվին կյանքի կկոչվի:
Խորագիր՝ Նորություններ