ՕՇԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ 190-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն օգոստոսի 17-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի հետ մասնակցել է Օշականի ճակատամարտի 190-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Իր ելույթում անդրադառնալով հայ-ռուսական ռազմական համագործակցության փառավոր դրվագներից մեկին՝ Օշականի ճակատամարտին եւ դրա պատմական նշանակությանը, Արտակ Զաքարյանը նշել է, որ շուրջ երկու հարյուրամյակների ընթացքում մեր ժողովուրդների բարեկամությունն առավել է ամրապնդվել, ինչի վկայությունն է պաշտպանության բնագավառում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ներկայիս մակարդակը:
Հիշեցնելով, որ հուշարձանը 1830-ական թթ. կեսերին կառուցվել է հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու նվիրատվություններով՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարևորել է ամեն տարի այստեղ հավաքվելով` հաղթանակի համար զոհվածների հիշատակը ոգեկոչելու ավանդույթի ձևավորման անհրաժեշտությունը:
Խորագիր՝ Նորություններ