Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՐՏՎԵՑ ԵԿՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ



ԱՎԱՐՏՎԵՑ ԵԿՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱՎԱՐՏՎԵՑ ԵԿՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸՕգոստոսի 24-ին Շուշիում կայացավ ԵԿՄ ուխտագնացության գլխավոր միջոցառումը, որին, բացի ուխտագնացներից, ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը,  կառավարության և ԱԺ անդամներ, շրջվարչակազմերի ղեկավարներ: Շուշիի շրջվարչակազմի շենքի մոտակա հրապարակում, որտեղ է նաև Վազգեն Սարգսյանի կիսանդրին, շարված էին պատանի երկրապահները՝ հայոց երկու պետությունների դրոշները ու ԵԿՄ դրոշակը ձեռքներին: Ներկաներին իրենց հայրական օրհնությունը բերեցին Արցախի և Տավուշի թեմերի առաջնորդներ Պարգև և Եզնիկ Սրբազանները: Արցախի Նախագահը կարևորեց Երկրապահի այցը Արցախ, ողջունեց ուխտագնացներին: Բարձր գնահատեց Հայոց եկեղեցու դերը և շնորհակալություն հայտնեց ներկա հոգևորականներին, ովքեր մեծ ներդրում ունեն նաև Հայոց բանակի կայացման գործում: Նշեց՝ այդ նվիրյալ հոգևորականների օրհնությամբ մենք կարող ենք իրականացնել մեր նվիրական Առաքելությունը: Միջոցառման ընթացքում համերգով հանդես եկան «Տաշիր» համույթը, Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի (տնօրեն՝ Ալվինա Համբարձումյան) «Զանգակ» երգի ստուդիան, անհատ կատարողներ Պապ Իսպիրյանը «Պատիվ ունեմ» և այլն, փոքրիկ Մանեն, Սերգեյ Կարինյանը եւ ուրիշներ: Այդուհետ իրենց մարտական վարպետությունը ցուցադրեցին պատանի երկրապահները: ԱՎԱՐՏՎԵՑ ԵԿՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸՀաջորդ օրը Երկրապահը համերգով հանդես եկավ Բերձորում: Համերգը բացեց ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի նախագահ, մայոր Աղախանյանը՝ ողջունելով ներկաներին, նա անդրադարձավ Արցախյան ուխտագնացությանը և կարևորեց նման հանդիպումները: Համերգն սկսվեց հետաքրքիր պարային բեմադրությամբ՝ դրվագներ հատուկ նշանակության ջոկի մարտական գործողություններից: Հետևեցին ազգագրական կրակոտ պարերի շարանը և այլն: Այսպիսով Բերձորում, որտեղ 1992-ի մայիսի 18-ին կայացավ ՄԻԱՑՈՒՄԸ, ավարտվեց ԵԿՄ Արցախյան 22-րդ ուխտագնացությունը:

 

Զոհրաբ Ըռքոյան. ՀՀ ԵԿՄ Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահ

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ


29/08/2017