ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՆՋԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ
Օգոստոսի 17-26-ը անցկացվեցին ՀՀ ԶՈՒ ֆուտզալի առաջնության Երևանյան փնջի մրցումները:
Առաջնությունն անցավ անզիջում պայքարի մթնոլորտում: 11 մասնակիցների թվում էր նաեւ ՊՆ կենտրոնական ապարատի հավաքական թիմը: Ի դեպ, մրցավարությունն իրականացնում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները:
Առաջնության մրցանակային տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ.
1-ին տեղ՝ ՊՆ 95532 զորամասի թիմ,
2-րդ տեղ՝ ՊՆ 24923 զորամասի թիմ,
3-րդ տեղ՝ ՊՆ 76852 զորամասի թիմ:
Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները և թիմերը պարգեւատրվեցին համապատասխան գավաթներով, մեդալներով, պատվոգրերով եւ նվերներով, իսկ լավագույն խաղացողներից ընտրվեց Երեւանի փնջի հավաքական թիմը, որը սեպտեմբերի 17-27-ը պետք է մասնակցի ՀՀ ԶՈՒ ֆուտզալի համաբանակային առաջնությանը:
Խորագիր՝ Մարզաշխարհ, Նորություններ