Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍՐԱՅԵԼԸ ԿԳՆԻ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐԱԾ ՏԵԽՆԻԿԱՆ



Իսրայելի պաշտպանության նախարարությունը բանակցում է Պենտագոնի հետ` Իրաքից ամերիկյան զորքերը հանելուց հետո դուրս գրման ենթակա տեխնիկան գնելու հնարավորության վերաբերյալ:
Իսրայելը նախատեսում է գնել նաև ազատված զենքն ու զինամթերքը:

Այդպիսով երկիրը զգալիորեն ցածր գնով ձեռք կբերի տարատեսակ տեխնիկա, հատկապես HMMWV զրահափոխադրիչներ:

Գործող պայմանավորվածության համաձայն` ամերիկյան զորքերը պետք է հեռանան Իրաքից 2011թ. դեկտեմբերի 31-ից ոչ ուշ: Տարբեր տվյալներով, նրանք օգտագործում են 4-7 հազար միավոր տարաբնույթ տեխնիկա, շուրջ 300 հազար հրաձգային զենք:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


12/08/2011