Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է «ՆՈՐԻՆԿՈ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է «ՆՈՐԻՆԿՈ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Նորինկո» ընկերությունում։

Չինաստանի խոշորագույն արդյունաբերական կառույցներից մեկի գործունեության հիմնական ուղղություններն են մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները և ռազմական արդյունաբերությունը։

Ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները։

Խորագիր՝ Նորություններ


05/09/2017