Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱԿԻՍՏԱՆԻ ՈՒ ԱՄՆ-Ի ՎԱՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆԸ



Պակիստանը Չինաստանին թույլատրել է ծանոթանալ Բեն Լադենի ոչնչացման օպերացիայի ժամանակ վթարված ամերիկյան գաղտնի ուղղաթիռի բեկորներին: Չինացի զինվորականները լուսանկարել են ուղղաթիռի բեկորները, անտեսանելիությունն ապահովող հատուկ ծածկույթի նմուշներ վերցրել:

Այս տեղեկությունը կարող է ավելի բարդացնել ԱՄՆ և Պակիստանի միջև հարաբերությունները, որոնք սրվել էին Բեն Լադենի ոչնչացումից հետո: Պակիստանը դժգոհում է, որ օպերացիան անցկացվել է առանց իր գիտության, իսկ ամերիկացիները այդ երկրի հետախուզական ծառայություններին մեղադրում են ահաբեկչության դեմ պայքարելու ցանկություն չունենալու մեջ:

Մինչդեռ չինական կողմին պակիստանյան իշխանությունները համարում են վստահելի գործընկեր: Չինաստանը զենքի խոշորագույն մատակարարն է այդ երկիր:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


16/08/2011