ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի Խորհրդի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: Կողմերն անդրադարձել են նաև Եվրոպայի Խորհրդի հետ Մեծ Բրիտանիայի օժանդակությամբ իրականացվող ծրագրին, որի նպատակն է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին:
Նատալյա Վուտովան ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին, և ԵԽ երևանյան գրասենյակը շարունակելու է աշխատանքները ծրագիրն ամբողջ ծավալով իրականացնելու ուղղությամբ:
Խորագիր՝ Նորություններ