ԻՄ ՄԻԱԿ
Ունեմ մի մայր, մի Հայաստան:
Ուր էլ քայլեմ այս լեռներում,
Ամեն քայլիս միշտ կհիշեմ՝
Ծառայում եմ հենց քեզ համար։
Ամեն բարձունք բարձրանալիս
Միշտ կնայեմ անցած ճամփիս,
Միշտ կհիշեմ հենց այն մարդուն,
Որ ինձ հիմա ուժ է տալիս…
Ամեն գիշեր խրամատում լուսացնելով՝
Միշտ կնայեմ Արարատի հպարտ լանջին
Ու կտեսնեմ պայծառ արեւ,
Կհասկանամ, որ այսօր էլ դու կզարթնես խաղաղ քնից,
Երբ ես հոգնած իջնեմ պոստից…
Կհասկանամ, որ դու արդեն զբաղված ես ամենօրյա քո գործերով,
Ու գլուխս հանգիստ, հանգի՜ստ ես կդնեմ իմ չոր բարձին՝
Մտածելով հենց քո մասին:
Դու իմ միակ, իմ թանկագին,
Այս աշխարհում ունեմ ես քեզ
Ու միշտ կապրեմ հենց քեզ համար։
ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՕՊ զինծառայող
Խորագիր՝ #39 (1210) 04.10.2017 - 10.10.2017, Հոգևոր-մշակութային