ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, «Անմահ գունդ» համառուսաստանյան հասարակական շարժման համանախագահ Նիկոլայ Զեմցովին:
Զրույցի ընթացքում Նիկոլայ Զեմցովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել հասարակական շարժման գործունեության շրջանակներն ու առաջիկա ծրագրերը:
Ընդգծելով հայ ժողովրդի մեծ ավանդը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ավագ սերնդի սխրանքը վառ պահելու, սերունդների միջև կապն ամրապնդելու և երիտասարդության շրջանում հայրենասիրական արժեքներ սերմանելու գործում «Անմահ գնդի» գաղափարի ներքո իրականացվող միջոցառումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության և համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները: