ԹՈՒՐՔԻՆ ՃԱՆԱՉԵԼԸ ՀԵՇՏ ՉԷ
Թուրքին ճանաչելը հեշտ չէ: Եթե ծանոթ չես նրա կենցաղին, փոքրուց չես շփվել նրա հետ, չես խաղացել ու կռվել, չես հայտնվել տարբեր իրավիճակներում, ապա նրան հասկանալը գրեթե անհնար է դառնում: «Նրան հասկանալը գրեթե անհնար է դառնում» արտահայտությունը, եթե փորձենք ուղղակիորեն ընկալել, ապա այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետեւ այն ոչ թե բարդ է, այլ սովորական բանականությունից դուրս է, հետեւաբար եւ անընկալելի:
Դժվար է նախապես կռահել, թե այս պահին թուրքն ինչ պատասխան կտա: Բայց, որ պատասխանը լինելու է այնպիսին, որ ամեն կերպ դուրս գա տվյալ իրավիճակից, դա միանշանակ է: Տրված պատասխանից հետո սակայն պարզ է դառնում նպատակի պարզունակ եւ ստոր լինելը:
1960-ական թվականներին մեր գյուղում մի քանի ադրբեջանցիներ էին բնակվում:
Ի թիվս այլ հատկանիշների, մեր գյուղացիները շատ հայտնի են մականուններ կպցնելով: Ամենքիս մի ձեւով կոչում էին: Թեմուրի փոքր որդուն` Ալիին, որն իմ հասակակիցն էր, կոչում էին «պոլիտիկ»: Իմաստուն մարդիկ էին հասարակ գյուղացիները: Ոչ մի մականուն զուր տեղը չէր դրվում:
Ալիի հետ ամեն օր 3-4 ժամ խաղում էինք, վերջում բացահայտում էինք նրա խարդախությունները, ծեծում, ջարդում ու բաժանվում էինք: Հաջորդ օրը բոլոր հնարքները գործի էր դնում, շահում էր մեր սիրտը եւ ոչ միայն վերսկսում էր մեզ հետ խաղը, այլեւ փորձում էր հանդես գալ որպես առաջնորդ:
Հիսուն տարի անց ես այդ Ալիին տեսնում էի Վեզիրովի, Հ. Ալիեւի մաշկի տակ, հիմա` Էրդողանի: Հավատացնում եմ, որ ոչնչով չեն տարբերվում իրարից: Իլհամ Ալիեւը ոչ մի չափանիշով Ալիին չի հասնի: Ալիի հայացքը երբեք չէր սեւեռվում, այլ անընդհատ փախչում էր այս ու այն կողմ, ասես փնտրտուքի մեջ է եւ պետք է ժամանակ շահել՝ մտքերը դասավորելու համար: Ուրիշ է Ի. Ալիեւի հայացքը: Այն ուղղված է դեպի քթի ծայրը: Հավանաբար այնտեղ է փնտրում խելացի մտքեր:
Այ Էրդողանը, կարող եմ վստահորեն պնդել, որ գերազանցում է Ալիին:
Ամբողջ աշխարհով մեկ հալածում ու կոտորում է քրդերին: Սակայն, երբ հարցնում են, թե ինչո՞ւ է զորք մտցրել Իրաքի տարածք, պնդում է, որ քրդերին օգնելու նպատակ ունի: Երբ Ռուսաստանի իշխանությունները հարցնում են, թե ինչո՞ւ են թուրքական նավերը խոչընդոտ հանդիսանում ռուսական նավին, համայն աշխարհին հավատացնում է, որ շփոթել են ամերիկյան նավի հետ:
Այսինքն, կարելի է ընդունել, որ Թուրքիան ցանկացած ժամանակ կարող է այդ կերպ վարվել նաեւ իր դաշնակից` ոչ ավելի, ոչ պակաս ամերիկյան նավատորմի հետ…
Տասներկու դար է պահանջվել, որպեսզի մարդկությունը ինչ-որ չափով հասկանա, թե ինչ է թուրքը: Լրիվ հասկանալու գինը շատ թանկ է լինելու: Այդ գնի չափման միավորը կմտնի քաղաքական պատմության մեջ որպես «Եվրոպայի թուրքացում»…
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #40 (1211) 11.10.2017 - 17.10.2017, Տարածաշրջան