Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«MAKC-2011» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ՊԱՐԶՎԵԼ Է, ՈՐ…



Արդեն իսկ կնքված 7 երկարաժամկետ պայմանագրերի համաձայն` ՌԴ զինված ուժերը մինչև 2020 թվականը կստանան 450 նոր ռազմական ուղղաթիռներ: Այդ մասին հայտարարել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Պետրովը:

Նա հավելել է, որ ընկերությունը ՌԴ պաշտպանության նախարարության հետ կնքել է ևս 3 կարճաժամկետ պայմանագիր, իսկ ԿԱ-52 ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը լրամշակման փուլում է:

Ռուսաստանի միացյալ ավիաշինական կորպորացիայի նախագահ Միքայել Պողոսյանն էլ իր հերթին հայտնել է, որ սկսած 2011 թվականից, կորպորացիան յուրաքանչյուր տարի ՌԴ զինված ուժերին կմատակարարի 20 մարտական ինքնաթիռ:

Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ փորձարկումների փուլում գտնվող հինգերորդ սերնդի T-50 ռուսաստանյան կործանիչը բազային մոդել է դառնալու ոչ միայն Ռուսաստանի, այլև Հնդկաստանի ռազմաօդային ուժերի համար, և որ համատեղ այդ ծրագիրը Ռուսաստանին մեծ դյուրություններ կընձեռի հինգերորդ սերնդի կործանիչները արտաքին շուկա դուրս բերելու հարցում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


17/08/2011