ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին (նստավայրը` ք. Մոսկվա):
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Կանադայի միջև համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել խաղաղապահության և այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: