ԱՐԴՅՈ՞Ք ՌՈՒՍԱՍՏԱՆՆ «ԱՆՏԵՍԱՆԵԼԻ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ Է ՎԱՃԱՌԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ
Արևմտյան մամուլում հրապարակված մեղադրանքների համաձայն` չինական հինգերորդ սերնդի J-20 կործանիչում կիրառվել են այնպես էլ կյանքի չկոչված ռուսական МиГ-1.44. նախագծի մի շարք տարրեր: Նման պնդումների հիմք են ծառայում հատկապես պոչամասի աերոդինամիակական լուծումների ասպարեզում երկու ինքնաթիռների մի շարք նմանությունները, որոնք տարեսկզբին J-20-ի առաջին իսկ թռիչքներից հետո աղմկոտ քննարկման առարկա դարձան ամբողջ աշխարհում:
Ռուսաստանցի փորձագետներն ու ավիաշինարարները հերքում են այս մեղադրանքները և մատնացույց անում այն իրողությունը, որ ռազմական ավիաշինության ասպարեզում Ռուսաստանն ու Չինաստանը մրցակիցներ են, և ռուսական ոչ մի կոնստրուկտորական բյուրո երբևէ չէր դիմի նման չմտածված քայլի: Իսկ Չինաստանի պաշտպանության նախարարությունն ընդհանրապես հրաժարվել է մեկնաբանել այդ մեղադրանքները:
Ռուս փորձագետների մի մասի կարծիքով, Չինաստանը սովորության համաձայն պատճենել և բավական հաջող կերպով արդիականացրել է 1999 թվականին ցուցադրված МиГ-1.44.-ի պոչամասի աերոդինամիկական լուծումները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական