Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ՆՎԱՃԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ 10 ՏՈԿՈՍԸ



Միջազգային ավիատիեզերաշինական ցուցահանդեսի առաջին երեք օրերի ընթացքում Ռուսաստանյան «Միացյալ ավիաշինական կորպորացիան» կնքել է քաղաքացիական 124 ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ ընդհանուր առմամբ 7,5 միլիարդ ԱՄՆ դոլար արժողության պայմանագրեր: Խոսքը վերաբերում է հեռանկարային համարվող 78 հատ МС-21 և 46 հատ Superjet 100 ինքնաթիռների արտադրությանը:

Ընկերությունը ծրագրում է մինչ 2025 թվականը նվաճել քաղաքացիական ինքնաթիռաշինության համաշխարհային շուկայի 10 տոկոսը և արտադրանքի ծավալներով ու վարկանիշով աշխարհում զբաղեցնել 3-րդ տեղը: Դրա համար անհրաժեշտ է տարեկան իրացնել 5-6 միլիարդ ԱՄՆ դոլարի արտադրանք, ինչը, նկատի առնելով ռուսական ավիաշինության մի շարք հաջողված նախագծեր, կորպորացիայի նախագահ Միքայել Պողոսյանը միանգամայն իրական է համարում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


19/08/2011