Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՆ-ՈՒՄ



ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՆ-ՈՒՄՀոկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին հրավիրվել էին ՊՆ կարիքների համար հացաթխման ծառայության մատուցման մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 34 ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծառայության մատուցման մրցույթի պահանջներին ու տեխնիկական բնութագրերին, մրցութային փաստաթղթերի լրացման կարգին, նախորդ մրցույթների ընթացքում նկատված որոշակի թերություններին վերաբերող խնդիրներ, ինչպես նաև մրցույթի մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցեր ու դրանց հնարավոր լուծումները։ Մատակարար ընկերությունների ներկայացուցիչներին առաջարկվել է խստորեն հետևվել մրցութային պահանջներին, մատուցվող ծառայության որակական չափորոշիչներին ու տեխնիկական բնութագրերին, սննդային անվտանգության ցուցանիշներին:

Խորագիր՝ Նորություններ


25/10/2017