Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՑԱՀԱՅՏՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԶՐՊԱՐՏԱՆՔ



Աբխազիայում օգոստոսի 26-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների նախօրեին բուռն արձագանք է առաջացրել 1992-1993թթ. վրաց-աբխազական պատերազմի ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանիի սենսացիոն հարցազրույցը, ուր նա հայտարարում է, թե այժմ նախագահի թեկնածու, իսկ պատերազմի ընթացքում Աբխազիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Անկվաբը համագործագցել է Թբիլիսիի հետ և պարբերաբար տեղեկություններ հաղորդել աբխազական զինված ուժերի տեղաշարժի և առաջիկա գործողությունների մասին: Համանման մեղադրանքներով հանդես են եկել նաև վրաց-աբխազական պատերազմի մի խումբ աբխազ վետերաններ, և հանրահավաքի ժամանակ ցուցադրել Կիտովանիի հարցազրույցի տեսագրությունը:

Դրանից հետո նախագահի մյուս թեկնածուի` Սերգեյ Շամբայի նախընտրական շտաբը Աբխազիայի իրավապահ մարմիններից պահանջել է հետաքննել 1992-1993 թվականներին Անկվաբի գործունեությունը և մինչ ընտրությունների օրը տալ հստակ հիմնավորված պատասխան:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


19/08/2011