ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
Ռուսաստանը չի վախենում սպառազինության համաշխարհային շուկայում Չինաստանի ռազմաարդյունաբերական համակարգի հետ մրցակցությունից: «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը հայտարարել է, որ շուկայում Ռուսաստանը իր կայուն մասնաբաժինն ունի:
Նրա խոսքով, վերջին 10 տարիներին անշեղորեն աճում է ռուսական տեխնիկայի և սպառազինության մատակարարումը Լատինական Ամերիկայի, հարավարևելյան Ասիայի երկրներ, մասնավորապես, Վիետնամ, Ինդոնեզիա, Մալայզիա և այլն:
Ընկերությունը ակտիվ համագործակցում է Պարսից ծոցի պետությունների հետ: Օրինակ` Հորդանանի հետ կնքվել են երկարաժամկետ պայմանագրեր, ստեղծվել են ռազմական նշանակության համատեղ ձեռնարկություններ:
Որպես ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման նոր շուկա` Իսայկինը նշել է Բահրեյնը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական