Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ



ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ2017թ. հոկտեմբերի 26-ին 5-րդ ԶՄում կայացավ նիստ՝ 2017թ. ուսումնական տարվա  երրորդ եռամսյակի արդյունքների, ինչպես նաև սպառազինության և թիկունքային ապահովման վերաբերյալ:

ԶՄ հրամանատար, գեներալմայոր Ա. Դավթյանը բացման խոսքում ներկայացրեց ռազմական խորհրդի նիստի օրակարգը, միևնույն ժամանակ պահանջեց լինել առավել ուշադիր, կատարել նշումներ առաջ քաշված առաջարկություններին և խնդիրներին հստակ լուծումներ տալու համար: 

Զեկուցումով հանդես եկավ ԶՄ հրամանատարի տեղակալշտաբի պետ, գնդապետ Ա. Փիլոյանը, որը ներկայացրեց 2017թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի ընթացքում ԲԿ զորամասերում մարտական պատրաստականության և պատրաստության, շտաբների և կառավարման համակարգի վիճակը, նշեց, որ երրորդ եռամսյակում բանակային զորամիավորման զորամասերում շարունակվել է մարտական պատրաստականության կատարելագործման գործընթացը, իսկ ԶՄ և զորամասերի ազդարարման համակարգը մշտական մարտական պատրաստականության վիճակում պահելու նպատակով պարբերաբար անցկացվել են մարզումներ բոլոր կապուղիներով:

ԶՄում և ենթակա զորամասերում անցկացվել են մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ, յուրաքանչյուր դեպքում գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ: Մեծ ուշադրություն է դարձվել դաշտային կառավարման կետերին՝ դրանց ծավալմանը ու անխափան գործունեությանը:

Գնդապետ Փիլոյանը մատնանշեց համալրման ուղղությամբ իրականացված արդյունավետ միջոցառումները, որոնք դրական են ազդել զորամասերի մարտունակության բարձրացմանը և խնդիրների հաջող կատարմանը, անդրադարձավ գլխավոր ռազմական տեսչության` ԶՄ վարչակազմի հետ պլանավորված օպերատիվ պատրաստության միջոցառումների կատարման ստուգումներին. ստացվել են գոհացուցիչ արդյունքներ:

Անդրադարձ եղավ նաեւ զորամիավորման և զորամասերի վարչակազմերի կողմից զորամասերում օրվա կարգացուցակի կատարման, ներքին և պահակային ծառայությունների կազմակերպման, ստորաբաժանումներում կանոնադրական կարգի պահպանման, օրվա վերակարգի զինծառայողների ընտրության և նախապատրաստման, պահպանվող օբյեկտների սարքավորման, ուսումնական բազայի վիճակի բարելավման իրականացված հսկողությանը. ընդհանուր առմամբ այն գնահատվեց բավարար:

Այնուհետև ԶՄ և զորամասերի մարտական պատրաստության վիճակի մասին զեկուցեց բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ,  գնդապետ  Օհանյանը:

Նա ներկայացրեց պատրաստության պլանի համաձայն իրականացված միջոցառումները` շեշտելով, որ գրանցված արդյունքները գոհացուցիչ են: Հաշվետու ժամանակաընթացքում համաբանակային մի շարք մրցույթներում զորամասերի ստորաբաժանումների ներկայացուցիչները զբաղեցրել են մրցանակային տեղեր, մասնավորապես.

սեպտեմբերի 10-ից 15-ը անցկացված շախմատի թիմային համաբանակային առաջնությունում Երևանի փնջի հավաքական թիմը գրավել է 1-ին տեղը,                      

սեպտեմբերի 17-ից 22-ն անցկացվել է ֆուտզալի համաբանակային առաջնությունը, որտեղ Երևանի փնջի հավաքական թիմը գրավել է 1-ին տեղը:

Զինվորական կարգապահության  և դաստիարակության վերաբերյալ զեկուցեց բանակային զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը, նշելով, որ 2017թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակում բանակային զորամիավորման զորամասերի հրամանատարական կազմի գործունեությունն ուղղված է եղել դաստիարակչական, սոցիալական, մշակութաժամանցային, հոգեբանական աշխատանքների, քաղաքական և իրավական տեղեկատվության, սպայական ժողովների, վաշտերի հասարակական ակտիվների, սերժանտական խորհուրդների, հետաքննիչների գործունեության, ռազմահայրենասիրական և հոգևոր դաստիարակության կազմակերպմանը:

Իրավակարգի պահպանման, կանոնադրական փոխհարաբերությունների ամրապնդման նպատակով պարբերաբար իրականացվում են միջոցառումներ` ուղղված դեպքերի և պատահարների կանխմանը ու նախականխմանը:

Զորամասերի հրամանատարության և ռազմական ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ անցկացվել են կանխարգելիչ աշխատանքներ` ուղղված «կարգազանցության» հակում ունեցող զինծառայողներին բացահայտելուն և նրանց հետ բացատրական աշխատանքներին:

2017թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի զինվորական կարգապահության  արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա է կարգապահության ամրապնդման դրական տեղաշարժ:

Մարտական հերթապահության արդյունքները ներկայացրեց գնդապետ Վ. Վարդանյանը` նշելով, որ  ԶՄ հրամանատարությունը ուշադրության կենտրոնում է պահում մարտական հերթապահության կազմակերպումը, որի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվել են հսկայական ծավալի  ինժեներական աշխատանքներ: Դա մարտական հերթապահության ընթացքում առավել անվտանգ ծառայության, պաշտպանության կայունության ապահովման, կենցաղային պայմանների բարելավման նպատակ էր հետապնդում: Կյանքի է կոչվել նաեւ «Երևանյան դարպասներ» ծրագիրը. նոր որակի է բերվել մարտական հենակետերի ինժեներական կահավորումը, որը նպաստել է զորքերի կենսունակության բարձրացմանը:

Ամփոփելով ռազմական խորհրդի նիստը` ԶՄ հրամանատար, գեներալմայոր Ա. Դավթյանը նշեց, որ զինվորական իրականության մեջ մանրուքներ չկան, անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել բոլոր ուղղությունները, ժամանակին բացահայտել թերացումները, և անմիջապես տալ հստակ լուծումը: Ամենօրյա ծառայության ընթացքում առաջնահերթություն տալ մարտական հերթապահության, մարտական պատրաստության, ներքին ծառայության հստակ կազմակերպմանը: Այնուհետև գեներալմայորը տվեց մի շարք հանձնարարականներ` մարտական հերթապահության, մարտական պատրաստության և այլ միջոցառումների կատարման ուղղությամբ: Վերջում ընթերցվեց զորամիավորման հրամանատարի հրամանը, և մի խումբ զինծառայողներ լավագույն ծառայության համար խրախուսվեցին:

5-ՐԴ ԶՄ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ

Խորագիր՝ #43 (1214) 01.11.2017 - 07.11.2017, Ազգային բանակ


02/11/2017