Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՌՈՍՕԲՈՐՈՆԷՔՍՊՈՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ



«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում արտահանել է 5,9 միլիարդ դոլարի արտադրանք, ինչը 123 տոկոսով ավել է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշներից և կազմում է 2011թ. պլանային ցուցանիշների 64 տոկոսը:

Ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինի հայտնած տեղեկությունների համաձայն` տարվա կտրվածքով նախատեսվում է վաճառել առնվազն 9 միլիարդ դոլարի արտադրանք: Նույնիսկ արաբական մի քանի պետություններում ստեղծված իրավիճակի պատճառով որոշ պայմանագրերի խզումն ու հետաձգումը չեն ազդի ընդհանուր ցուցանիշների աճի վրա:

Առաջին կիսամյակում ընկերությունն ստացել է սպառազինություն գնելու 1204 հայտ, ստորագրվել է ավելի քան 600 պայմանագիր: Առավել պահանջված է ռազմաօդային տեխնիկան:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


19/08/2011