Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԵԼԱՑՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ



«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը 2012թ. ավելի քան 10 տոկոսով կավելացնի ռազմական և քաղաքացիական ուղղաթիռների արտադրությունը: Մինչև այս տարվա վերջ կարտադրվի 267 ուղղաթիռ: Այս մասին «Մաքս-2011» ավիացուցահանդեսի ժամանակ հայտարարել է հոլդինգի գլխավոր տնօրեն Դմիտրի Պետրովը:

Ավելի վաղ նա ասել էր, որ 2011թ. ՌԴ պաշտպանության նախարարությունը կստանա 450 ուղղաթիռ: Հավանաբար, խոսքը ինչպես նոր մեքենաների մատակարարման, այնպես էլ արդեն օգտագործվող տեխնիկայի արդիականացման մասին է:

Ընդհանուր առմամբ, մինչև 2020թ. նախատեսվում է ռուսական զինված ուժերին փոխանցել 1,15 հազար ուղղաթիռ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


19/08/2011