Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԲ ԶՈՐԱՄԱՍԵՐ



ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԲ ԶՈՐԱՄԱՍԵՐՀոկտեմբերի 28-ից 29-ը Հայաստանի գիտության ու մշակույթի մի խումբ ներկայացուցիչներ ու դասախոսներ, «Պատմության և մշակույթի էջեր»  ծրագրի շրջանակում, հերթական անգամ այցելեցին Արցախի Հանրապետության ՊԲ զորամասեր: Այցելությունը կազմակերպել էր ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհուրդը` Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ: Դասախոսների թվում էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Մելքոնյանը, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Է. Մինասյանը,   Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ Է. Հովհաննիսյանը և ուրիշներ: Նրանց ընդունեց ՊԲ հրամանատար, գեներալլեյտենանտ Լևոն Մնացականյանը, որը ողջունեց նման առաքելությունը՝ այն համարելով պահանջված և արդյունավետ, որով էլ ավելի է ամրապնդվում բանակհասարակություն համագործակցությունը: Հրամանատարը նշեց, որ ձևավորվում է բարոյահոգեբանական յուրահատուկ մթնոլորտ զինծառայողների շրջանում:

Գեներալ Լ. Մնացականյանը ներկայացրեց պաշտպանության բանակում կատարվող փոփոխությունները. բանակը հագեցած է տեխնիկական նոր սարքերով: Նա հպարտությամբ ընդգծեց, որ դրանք բոլորն էլ հայկական արտադրանք են:

Լ. Մնացականյանն անդրադարձավ շփման գծում վերջին օրերի լարվածությանը: Չնայած երկու նախագահների ունեցած պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը կրկին առաջնագիծ է բերել դիպուկահարների, օգտագործում է ականանետներ և զինատեսակներ:

Հանդիպման վերջում գեներալլեյտենանտ Լ. Մնացականյանը պատասխանեց դասախոսների հարցերին:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԲ ԶՈՐԱՄԱՍԵՐԱյնուհետեւ դասախոսական կազմը մեկնեց ՊԲ տարբեր զորամասեր: Ես եւ պատմ. գիտ. դոկտոր Վահան Մելիքյանը դասախոսության համար մեկնեցինք N զորամաս (հրամանատար, գնդապետ Սերգեյ Շաքարյան): Դասախոսությունից հետո զրուցեցինք հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հայկ Կիրակոսյանի հետ: Մեզ հետաքրքրող հարցերին նա տվեց սպառիչ պատասխաններ: Ինքնին հասկանալի է, որ մեզ հետաքրքրում էին նաեւ 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունները, որոնց մասնակցել էր զորամասի անձնակազմը: Նրանք կարողացել են կարճ ժամանակում զորամասը բերել մարտական պատրաստականության: Սպաների ու զինվորների գրագետ գործողությունները հնարավորություն են տվել հետ մղելու թշնամուն: Փոխգնդապետ Հայկ Կիրակոսյանի համոզմամբ՝ մեր զինծառայողները ոչ միայն ունեն բարձր մարտական, այլև բարձր բարոյահոգեբանական պատրաստականություն, որը պակասում է հակառակորդին: Ադրբեջանցի ժամկետային զինծառայողները, ի տարբերություն հայերի, առանց հատուկ նշանակության ստորաբաժանումների ի զորու չեն կատարելու որևէ լուրջ մարտական գործողություն: Հ. Կիրակոսյանը նշեց նաեւ, որ առաջնագծում ադրբեջանցիները հիմնականում «օգտագործում են» իրենց հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, գլխավորապես` թալիշներին:

Վերջում շնորհակալություն հայտնելով փոխգնդապետ Հայկ Կիրակոսյանին հետաքրքիր զրույցի համար` մաղթեցինք բարի ծառայություն:

ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

պատմ. գիտ. դոկտոր

Խորագիր՝ #44 (1215) 08.11.2017 – 14.11.2017, Բանակ և հասարակություն


09/11/2017