ՙԲՈՒԼԱՎԱՅԻ՚ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ՓՈՔՐ-ԻՆՉ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Այն կկայանա օգոստոսի վերջին: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը և հերքել որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, թե նոր սերնդի միջմայրցամաքային հրթիռի փորձարկումը հետաձգվել է ՙՅուրի Դոլգորուկի՚ սուզանավի էներգամատակարարման համակարգում ի հայտ եկած անսարքությունների պատճառով:
Նա հայտարարել է, որ նկատի առնելով ՙԲՈՒԼԱՎԱՅԻ՚ նկատմամբ մեծ հետաքրրքրությունը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության սահմանների պաշտպանության գործում այս հրթիռին վերապահված մեծ դերակատարությունը, թռիչքային փորձարկումների պետական հանձնաժողովը որոշել է ևս մեկ անգամ ստուգել հրթիռի բոլոր հանգույցների տեխնիկական վիճակն ու տեխնիկամարտավարական ցուցանիշների համապատասխանությունն առաջադրված պահանջներին, ինչի պատճառով էլ ՙՅուրի Դոլգորուկին՚ վերադարձել է հրթիռի արձակման` Սպիտակ ծովում գտնվող շրջանից:
Պետական փորձարկումների ծրագրով 2011 թվականին նախատեսված են ՙԲՈՒԼԱՎԱՅԻ՚ 4 արձակումներ, որոնց հաջող արդյունքների դեպքում նոր սերնդի հրթիռը 2011-ի վերջին կամ 2012-ի սկզբին կընդգրկվի ռուսական բանակի սպառազինությունում:
Միաժամանակ, մամուլի հաղորդումների համաձայն, Ռուսաստանում խիստ գաղտնիության պայմաններում ընթանում են ՙԲՈՒԼԱՎԱՅԻ՚ տեխնիկամարտավարական բնութագրերը 2 անգամ գերազանցող նոր հրթիռի ստեղծման աշխատանքներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական