ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարները կարևորել են Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային և տարածաշրջանային ջանքերն ու առաքելության շարունակականությունը։ ՀՀ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը` մինչև «Վճռական աջակցություն» առաքելության ավարտը առանց էական սահմանափակումների ՀՀ զորախմբի պահպանման վերաբերյալ։
Խորագիր՝ Նորություններ