ԱՄՆ-ՈՒՄ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ
ԱՄՆ բանակի հրամանատարությունն ավարտել է GCV նոր մարտական մեքենայի ստեղծման նպատակով հայտարարված մրցույթը: Հաղթող են ճանաչվել երկու ընկերություններ` BAE Systems-ը և General Dynamics-ը: Ծրագրի իրագործման համար նրանք կստանան համապատասխանաբար 450 և 440 միլիոն դոլար:
Ծրագրվում է մինչև 9 մարտիկի տեղափոխման համար նախատեսված մեքենան ստեղծել 2017թ., իսկ 2018թ. այն ամերիկյան բանակում կփոխարինի հնացած M2 Bradley և Stryker ICV մեքենաներին:
Զինվորականների պահանջի համաձայն` նոր մեքենան պետք է ավելի լավ պաշտպանված լինի, քան այսօրվա օրինակները, լինի ունիվերսալ և շարժունակ: Նոր տեխնիկայի արտադրողները հաշվի են առնելու Իրաքում և Աֆղանստանում մարտական գործողությունների վարման ժամանակ ձեռք բերված փորձը:
Լրամշակվելուց հետո նոր զրահամեքենայում կկիրառվեն «Ապագայի մարտական մեքենաներ» ծրագրի շրջանակներում մշակված, սակայն հետագայում փակված MGV մարտական մեքենայի նախագծի տեխնոլոգիաները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական