Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՐԱԳՐՈՂԻ ԳՐՉԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ



ԼՐԱԳՐՈՂԻ ԳՐՉԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄՀայրենիքի և ժողովրդի ապագան կարելի է կանխորոշել՝ տեսնելով, թե ինչպիսի երիտասարդներ են ապրում և ստեղծագործում երկրում, ինչ հետաքրքրություններ և նախասիրություններ ունեն, ինչ սկզբունքներով և գաղափարներով են ուղղորդվում և ինչպես են պատկերացնում հայրենիքի զարգացման և հզորացման ուղին:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, մագիստրոս Հովհաննես Վարդանյանը ուսումնառության տարիներին աչքի է ընկել ինքնատիպ մտածողությամբ, նախաձեռնողականությամբ: Ուսման մեջ բարձր առաջադիմություն գրանցելուց զատ, դրսևորել է նաև հասարակական ակտիվություն:

Մեր հերոսը այժմ պարտադիր զինվորական ծառայություն է իրականացնում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Նա մինչ զինծառայության մեկնելը հայրենիքի հանդեպ տածած իր ողջ նվիրվածությունն ու սերը արտահայտել է կրթության և գիտության ոլորտում գրանցած հաջողություններով և մասնագիտական ոլորոտում ձեռքբերումներով: Մոտ 4 ամիս է, ինչ շարքային Վարդանյանը ծառայում է հայոց բանակում:

 Նախքան բանակ գալը

Հովհաննես Վարդանյանը,  նախքան զինծառայության անցնելը, բանակային կյանքի վերաբերյալ  այլ պատկերացումներ ուներ:  Այսօր նա խոստովանում է, որ այն հնարավոր է միայն պատկերացնել, երբ ամբողջովին ընդգրկվում ես ծառայության մեջ:

Մինչ պարտադիր զինվորական ծառայության անցնելը, Հովհաննեսը Արցախում լինելու բազմաթիվ հնարավորություններ է ունեցել: Եղել է պատմամշակութային գրեթե բոլոր վայրերում, զորամասերում: Անգամ երեք տարի առաջ՝ օգոստոսին, ԵՊՀականների հետ այցելել է այն նույն զորամասը, որտեղ այժմ ծառայում է: Նա խոստովանում է, որ թեպետ մի քանի անգամ եղել է այդ զորամասում, ճաշել զինվորների հետ, բայց երբեք չի մտածել, որ տարիներ անց պարտադիր զինծառայության կանցնի հենց այդտեղ

Համալսարանական անցուդարձից՝ զինվորական առօրյա

Հաշվի առնելով, որ Հովհաննեսն ընտրել է կրթության և գիտության ճանապարհը, հաճախ մտածում էր, որ զինվորական համազգեստ կրելու հնարավորություն չի ունենալու:

«Կյանքն այնքան անկանխատեսելի է. արի ու տես, որ եթե մի բանի մասին շատ ես մտածում, իրականանում է: Ինձ հնարավորություն ընձեռվեց լինել հայրենիքի զինվոր և իրականացնել այդ պատասխանատու ծառայությունը»,- հպարտությամբ նշում է Հովհաննես Վարդանյանը:       

Հայրենիքի պաշտպանի համար կարևոր է նաև մեկ այլ իրողություն. ամեն անգամ, մինչ ծառայության մեկնելը, երբ  զրուցում էր իր ծառայած և զորացրված ընկերների հետ, տարօրինակ զգացում էր ապրումԱյժմ նրան տրվեց հնարավորություն լրացնելու ժամանակին արված բացթողումները և ամբողջապես նվիրվելու հայրենիքի պաշտպանության գործին, ծառայելու հայրենիքին ոչ միայն որպես օրինավոր քաղաքացի, արժանապատիվ լրագրող՝ գրչով և մասնագիտական գործունեությամբ, այլ նաև՝ որպես զինվորական:

Ծառայություն ազատ Արցախում

«Մինչ վիճակահանությանը մասնակցելը, չէի մտածում, թե ստույգ որտեղ կցանկանայի անցկացնել ծառայությունս»,- ասում է շարքային Վարդանյանը,-«միակ կարևոր նախապայմանն այն էր, որ լինեմ որևէ պաշտպանական շրջանում՝ Հայաստանում, թե Արցախում: Արի ու տես, որ ինձ տրվեց այդ հնարավորությունը: Շատ կարևոր է, որ հենց Արցախ աշխարհում ես իրականացնում  հայրենիքի հանդեպ քո պարտքը»:

Զորակոչվեց  որպես հասուն եւ կայացած մարդ

«25 տարեկանում  բանակում ծառայելը ունի դրական, բայց նաեւ որոշ բացասական կողմեր: Լավ է այն առումով, որ շատ հարցերի շուրջ ավելի հասուն մոտեցում ունես: Սակայն, վատ է, որ 18-19 տարեկան տղաների հետ քննարկում ես տարաբնույթ հարցեր, և քո դիրքորոշումը, պատասխանը կարող է չընդունվել, չընկալվել նրանց կողմից»,- պատմում է Հովհաննեսը և հավելում, որ շատ են նաև այնպիսիք, որոնք իրենց մտածողությամբ, դաստիարակությամբ և արժեհամակարգով տարբերվում են:

Բանակային և քաղաքացիական կյանքի ընդհանրությունների մասին խոսելիս Հովհաննես Վարդանյանը փաստում  է. «Թե՛ քաղաքացիական կյանքում և թե՛ բանակում ամեն ինչ չէ, որ պետք է միանշանակ ընդունել»:

Հմուտ լրագրողը նպատակ ունի բանակային ծառայության վերաբերյալ գիրք հրատարակել: Ինքնատիպ և վերլուծական մտածողության տեր երիտասարդը պարբերաբար գրառումներ է անում, առանձնացնում բանակային ծառայության հետաքրքիր դրվագները՝ վերջում ամփոփելու նպատակով:

«Լինում են պահեր, երբ միայնակ ես մնում, կարողանում ես մտածել. վերցնում ես թուղթն ու գրիչը, սկսում գրել»:

Լրագրողի մասնագիտությանը հավատարիմ

Համալսարանականի կարծիքով՝ ծառայության հետաքրքրությունն այն է, թե զինվորը որքանով է տրամադրված իր բանակային կյանքին և ինչ միջոցներ է գործի դնում՝ այն հետաքրքիր և առավել արդյունավետ կազմակերպելու համար: Այս առումով ևս համառ և նպատակասլաց երիտասարդը ժամանակը զուր չի վատնել. լինելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ և մասնագիտությամբ լրագրող՝ ձեռնամուխ է եղել ՊԲ N զորամասի «Մոնթե» թերթի վերահրատարակմանը:

«Ինչո՞ւ «Մոնթե»: Որովհետև  Հայաստանի և Արցախի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մարտական ուղին անմիջական կապ ունի տվյալ պաշտպանական շրջանի հետ, որտեղ ես հիմա ծառայում եմ»,- պարզաբանում է լրագրողզինվորը և որպես գլխավոր խմբագիր ներկայացնում պարբերաթերթի հետագա աշխատանքների հետ կապված ծրագրերը. «Ի պատիվ հերոս հայորդու` «Մոնթե» թերթի էջերում պատրաստվում ենք արծարծել բանակային կյանքի առանձնահատկություններին  վերաբերող մի շարք  հարցեր, բացահայտել վաստակաշատ զինվորականների կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև անդրադառնալ այն զինվորներին, ովքեր իրենց ծառայության ընթացքում աչքի են ընկնում ինչպես մարտական պատրաստականությամբ, հերոսական դրսևորումներով, այնպես էլ  շնորհալի են՝ երգում, ասմունքում են և այլն»: 

Շարքային Հովհաննես Վարդանյանին ուղղեցինք մի քանի հարցեր, որոնք կօգնեն հնարավորինս բացահայտելու զինծառայողի աշխարհայացքը և մտորումները:

Ի՞նչ ունեն հայ զինվորները, որ չունեն մյուսները:

Հայ զինվորն ունի հպարտության զգացում: Նա լավ է գիտակցում իր բաժին ծառայության կարևորությունը: Հայ զինվորի ոգին միշտ բարձր է: Մի բան ակնհայտ է` հայ զինվորը չի ծառայում ծառայելու համար: Նա դա կատարում է, որովհետև բարձր է գնահատում հայրենիքի հանդեպ սերը: Հանուն այդ սիրո ամրապնդման` հայ զինվորը պատրաստ է հաղթահարելու ցանկացած դժվարություն:           

Մենք տարբերվում ենք այլ երկրների զինվորներից նաև մեր կամային բարձր հատկանիշներով: Զինվորի համար ամենամեծ ձեռքբերումն այն է, երբ հասկանում է, որ շրջապատված է ուժեղ ու հայրենասեր սպաներով և զինակից ընկերներով. ահա այդ ամենն էլ օգնում է լավ հասկանալու, թե ինչ առավելություններ ունի հայ զինվորը:

Քեզ երջանիկ համարո՞ւմ ես:

Երջանիկ եմ, որովհետև շրջապատված եմ լավ մարդկանցով, ընկերներով: Երջանիկ եմ, որ վերջապես կարողանալու եմ ծառայած ընկերներիս աչքերին հպարտորեն նայել (ժպտում է):

Ամեն անգամ, երբ նրանց հետ խոսում էի բանակից և ծառայությունից, ինձ հետ տարօրինակ ինչոր բան էր կատարվումԱհա սա է երջանկությունը, երբ հնարավորություն ես ստանում շտկելու ժամանակին արված բացթողումներդ: Երբ մարդուն հնարավորություն է տրվում, դրանից մեծ երջանկություն չկա:

Ընկերությունը քաղաքացիական կյանքում եւ բանակում

Ընկերությունը ձևավորվում է ժամանակի ընթացքում, որոշակի իրավիճակներում: Ժամանակն իրենն անում է, մաղումտանում է վատերինԼավերը մնում են, որովհետև դու ես այդպես որոշել, որովհետև լավ ընկերներն այնտեղ են, որտեղ դու ես, և քեզ հետ հավասար կիսում են թե՛ խնդիրներդ, թե՛ երջանկությունդ

Ընկերության ամենամեծ չափորոշիչներից մեկ էլ հեռավորությունն է: Հեռավորությունը չի կարող խոչընդոտ լինել: Երբ ընկերդ չի խնայում ոչինչ, որ դու լինես այնպիսին, ինչպիսին ցանկանում է տեսնել ինքը: Ահա սա է ընկերությունը:

Ի վերջո, մարդ իր շրջապատը կառուցում է իր նմանների,  իր նման բնավորություն ունեցող  մարդկանցով, և ես էլ բացառություն չեմ: Իմ բանակային ընկերները հիմնականում այն զինծառայողներն են, ովքեր արժևորում են կրթության և գիտության դերը

Դիրքեր՝ 6 ամսից 

Այսօր շարքային Վարդանյանը և իր զինակից ընկերները ուսումնականվարժական փուլում են, իրականացնում են մարտավարական, հրաձգային դասընթացներ, ուսումնասիրում են տարատեսակ զենքեր, ծանոթանում են դրանց մարտավարական բնութագրերին: Մասնակցել և մասնակցում են նաև կրակային պարապմունքներին: Ամիսներ անց կբարձրանան դիրքեր և պատվով կիրականացնեն մարտական հերթապահությունը

ՄԻԼԵՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #45 (1216) 15.11.2017 - 21.11.2017, Ազգային բանակ


16/11/2017