ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՊԱՅՔԱՐԻ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈՉ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Ռուսաստանը կշարունակի հակազդել չինական ընկերությունների կողմից ռուսական սպառազինության ոչ արտոնագրային արտադրությանը: Այդ մասին հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:
Նա նշել է, որ 2008թ. Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնագիր են ստորագրել մտավոր սեփականության պահպանման մասին, սակայն գործընթացի լիարժեք իրականացման համար երկար տարիներ կպահանջվեն: Կրկնօրինակման փաստն էլ շատ դժվար է ապացուցել, պահանջվում են ֆինանսական մեծ ծախսեր:
Միևնույն ժամանակ Իսայկինն ընդգծել է, որ ոչ արտոնագրային ռազմական տեխնիկայի արտադրությունը տևում է 7-10 տարի: Այդ ընթացքում իրենց տեխնիկան արդիականացվում է, և կրկնօրինակները չեն սպառնում ռուսական շահերին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական