Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՐՏՎԵԼ Է ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ



ԱՎԱՐՏՎԵԼ Է ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸՆոյեմբերի 18-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 17-ը ՊԱՀՀում անցկացված «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» գերատեսչական վերապատրաստման փորձնական դասընթացի ավարտն ազդարարող միջոցառումը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մեկնարկած և ՊԱՀՀի կրթական ծրագրի շրջանակներում անցկացված առաջին այս դասընթացի նպատակն էր ՀՀ պաշտպանականանվտանգային համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացումը՝ հետազոտությունների արգասիքների հիման վրա կրթության իրականացմամբ: Չորսշաբաթյա դասընթացին՝ որպես ունկնդիրներ, մասնակցել են ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ավագ սպայական կազմի ներկայացուցիչներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ, դասախոսություններով հանդես են եկել պաշտպանականանվտանգային ոլորտի մասնագետներ՝ ՊՆից, ԶՈՒ ԳՇից, ՊԱՀՀից, դասախոսներ ԵՊՀից և Հայաստանի Ամերիկյան համալսարանից, ինչպես նաև անկախ փորձագետներ:

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը սույն վերապատրաստման դասընթացն իրականացրել է ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարանի և ՌԴ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հետ գործակցությամբ մշակված ժամանակակից գիտակրթական մեթոդաբանությամբ և ավարտել է ռազմավարական խաղի կազմակերպմամբ:

Դասընթացի ավարտն ազդարարող հանդիսավոր միջոցառման ընթացքում դասընթացի արդյունքներն ամփոփող ելույթներով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ՊԱՀՀ պետ, գեներալլեյտենանտ Հայկ Քոթանջյանը և ՊԱՀՀ պետի՝ կրթության գծով տեղակալՊԱՀՀ Ռազմավարական պաշտպանականանվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը: Դասընթացի մասնակիցներին հանձնվեցին Հավաստագրեր:

 ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Խորագիր՝ Նորություններ


20/11/2017