ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ԱՎԻԱՑԻՈՆ ՆՈՐ ՎԱՐԺԱՍԱՐՔ
«ՄԱՔՍ-2011» ավիացուցահանդեսի ժամանակ «Տրանզաս» ընկերությունը ցուցադրել է նմանը չունեցող ավիացիոն վարժասարք: Այն կարող է ամբողջությամբ կրկնօրինակել ամենատարբեր օդային իրավիճակներ:
Փորձարկումների ժամանակ ապացուցվել է, որ նոր վարժասարքով ուսուցման կուրս անցած օդաչուները իրական տեխնիկա կառավարելիս չեն զիջում, շատ դեպքերում նաև առավել են փորձառու օդաչուներից:
Վարժասարքի առավելություններից է նաև այն, որ կիրառվող ծրագիրը կարող է Ռուսաստանի տարբեր անկյուններում գտնվող վարժասարքերը միավորել մեկ միասնական ցանցում` ստեղծելով նույն ռազմական թատերաբեմում համագործակցության զարգացման հնարավորություն:
Անհրաժեշտության դեպքում վարժասարքով կարող են աշխատել նաև մոտոհրաձիգներ, տանկիստներ, զենիթայիններ:
Հեռանկարում հնարավոր է անցկացնել ողջ զինված ուժերի համատեղ վիրտուալ զորավարժություն` առանց մարդկային կորուստների և ֆինանսական մեծ ծախսերի:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական