ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 13-ից 19-ը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնությունում:
Պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի մի շարք ռազմաուսումնական հաստատություններ, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին:
Այցի շրջանակում Արտակ Դավթյանը հանդիպել է նաև ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: