Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԽՈՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ



Մոտ ապագայում ռուսական զորքերը կստանան շարժական զենիթահրթիռային համալիրների կառավարման ավտոմատ համակարգեր:

Ներկայումս շարժական զենիթահրթիռային համալիրը կիրառվում է այսպես. օպերատորը երկնքում գտնում է հակառակորդի թիրախը, այդ ուղղությամբ պահում զենքը, «բռնում» նշանակետը և արձակում հրթիռը, որն էլ ջերմային ճառագայթներով ինքնաուղղորդվող գլխիկի շնորհիվ ոչնչացնում է թիրախը:

Սակայն իրական մարտի պայմաններում տարբեր խանգարող գործոնների պատճառով օպերատորը կարող է վրիպել:

Ավտոմատ կառավարման նոր համակարգի ռադարը «զննում է» երկինքը` միաժամանակ ուղեկցելով 60 նշանակետեր: Արագագործ համակարգիչը մշակում է տվյալները և փոխանցում դրանք ամենահարմար դիրքում գտնվող օպերատորին: Վերջինս աչքերի առջևի ակնոցանման ցուցիչներին տեսնում է այդ տվյալները և գործնականում այլևս չի կարող վրիպել:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


22/08/2011