ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻՑ
Ամենամարդասիրական մասնագիտության կրողներդ՝ բժիշկներդ, որքան օգտակար ու կարեկից լինելու հաճույքն եք վայելում, նույնքան դժվար, պատասխանատու եւ հաճախ անելանելի իրավիճակներում ճիշտ որոշում կայացնելու խնդրի առաջ եք կանգնում: 25 տարի աշխատելով բժշկական համալսարանում եւ ինքս էլ մասնակիցը դառնալով սերունդների հերթափոխին, հիանալով մեր բազում շրջանավարտների հաջողություններով, չեմ պատկերացրել, որ մի օր էլ ես ակնածանքի ու երախտագիտության խոր զգացում կապրեմ: Օրերս հրազենային վիրավորում ստացած որդուս վիրահատությունից օրեր անց միայն սկսեցի ընկալել շրջապատող միջավայրը, նկատել նախ վերակենդանացման, ապա նաեւ վիրաբուժական բաժնի բժիշկներին: Նրանց ծանոթ ու հարազատ դարձած դեմքերը վստահություն ու հոգատարություն էին ներշնչում: Որդուս խնամելու երեք շաբաթների ընթացքում հասկացա ու համոզվեցի, որ մեր զինվորներն իսկապես հոգատար ձեռքերում են: Շնորհակալություն, բժի՛շկ, քո նվիրումի, արհեստավարժության, հոգատարության համար:
ԱՆԱՀԻՏ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի գրադարանի աշխատակցուհի
Խորագիր՝ #46 (1217) 22.11.2017 - 28.11.2017, Բանակ և հասարակություն