Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԴԻԱԿ



ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԴԻԱԿՆոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը Ադրբեջանի զինված ուժերի կապիտան է, վաշտի հրամանատար, որը զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի:

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:

Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են: 

Խորագիր՝ Նորություններ


24/11/2017