Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂՈՒՄ



ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂՈՒՄՏավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում վաղ առավոտից  ազգագրական երգն ու պարն էր թեւածում: Ամբողջ գյուղը մեկ մարդու նման հավաքվելհամախմբվել էր. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի, Բերդավանի մատուռի եւ Մեծ եղեռնի հուշակոթողի հարակից տարածքում ծառատունկ էր: Մեկ ծառ՝ մեկ ընտանիքԲերդավանցիները ծառ էին տնկում ու ամեն ծառի արմատը տնկելիս յուրաքանչյուրը թղթին գրված  իր երազանքը, իղձն ու ցանկությունն էր պահ տալիսՍահմանամերձ բնակավայրերում ապրող մարդու ամենանվիրական ու բաղձալի երազանքը` խաղաղությունն է: Ծառատունկին մասնակցում էին նաեւ հայրենի եզերքի խաղաղությունը պաշտպանող զորամասի զինվորները:

Բերդավան համայնքի ղեկավար  Սմբատ Մուղդուսյանի հավաստմամբ` ծառատունկն ամեն տարի է կատարվելու:

 «Խաղաղության պուրակ» այսուհետ այսպես կանվանվի կանաչապատված այս տարածքը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ 

Խորագիր՝ Նորություններ


27/11/2017