ԻՐԱՆԸ ՓՈՐՁԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՌԱԴԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Իրանում հաջողությամբ փորձարկվել է հեռահար գործողության շառավղով ռադարային համակարգի նոր մոդելը: Նոր համակարգը կկարողանա թիրախներ հայտնաբերել մի քանի հազար կմ հեռավորության վրա:
Մի քանի տարի հետո այն կընդունվի սպառազինության:
Այս տարվա հունիսին Իրանի օդատիեզերական զորքերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն արդեն հայտնել էր, որ իրենք սկսում են կիրառել Ghadir ռադարային համակարգեր: Մինչև 1,1 հազար կմ հեռավորության այն կարող է հայտնաբերել բալիստիկ հրթիռներ, ինքնաթիռներ, ցածր թռչող արբանյակներ:
Իրանցի մասնագետների կարծիքով երկիրը տիրապետում է նոր սերնդի ռադարների արտադրության համար անհրաժեշտ առաջավոր տեխնոլոգիաների:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան