Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻՆՍԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԻՆ



ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻՆՍԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԻՆԲելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական համատեղ նիստը, որին մասնակցում են կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներ, անվտանգության խորհրդի քարտուղարներ, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ։ Նիստի ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, թմրամիջոցների տարածման, անօրինական միգրացիայի դեմ պայքարի հիմնախնդիրներ։

Նիստի շրջանակներում, պաշտոնական այցով Բելառուսի Հանրապետություն ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների իր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Այս տարի լրանում է ՀԱՊԿ ձևավորման 25-ամյակը։ Կազմակերպության անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։ 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրվեց Հավաքական անվտանգության պայմանագիրը, ինչը սկիզբ դրեց կառույցի գործունեությանը։ 

Խորագիր՝ Նորություններ


30/11/2017