ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ԱՎԻԱՑԻԱՆ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐՈՎ
Վենեսուելայի բանակային ավիացիայի կազմում ձևավորվել է նոր ավիացիոն ստորաբաժանում, որը համալրվել է ռուսական արտադրության ուղղաթիռներով:
Նոր ստորաբաժանումը կունենա 34 մարտական ուղղաթիռ` 18 բազմանպատակ МИ-17В-5, 10 հարվածային МИ-35М2, 3 ծանր բեռնատարողության МИ-26Т2 և իտալո-ամերիկյան համատեղ արտադրության 3 AS-61D:
Հետագայում Վենեսուելայի ռազմաօդային ուժերը կստանան 2010թ. պատվիրած МИ-28Н «Գիշերային որսորդ» 10 հարվածային ուղղաթիռներ: