Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ



ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՄԱՐԶԱԿԱՆ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐՀաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 5-ին ՊՆ վարչական համալիրում կազմակերպվեց մարզական  միջոցառում զինհաշմանդամների համար

Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մրցաշարի նպատակն է սպորտի միջոցով ապահովել հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար, խթանել նրանց լիարժեք ինտեգրումը հասարակական կյանքին:

Մրցաշարի ընթացքում կազմակերպվեցին մրցույթներ շախմատ, շաշկի, բազկամարտ և սեղանի թենիս մարզաձևերում

Մարզական միջոցառման ավարտին տարբեր մարզաձևերում հաղթող ճանաչված և մրցանակային տեղեր զբաղեցրած զինհաշմանդամներին պարգևատրեց  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նրանց մաղթելով ոգու արիություն և առողջություն:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Արցախյան ազատամարտի տարիներին, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում, տարբեր հանգամանքներում հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ապահովման խնդիրները ԶՈՒ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են, և արվում է հնարավորը՝ օր առաջ այդ հարցերը լուծելու, զինհաշմանդամների սոցիալ-կենղաղային հոգսերը թեթևացնելու համար:

Խորագիր՝ Նորություններ


06/12/2017