ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ «ՀԱՅ ԱՍՊԵՏ» ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԽԱՂԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Հայ ասպետ» համաբանակային հեռուստախաղի հաղթող երեք թիմերի անձնակազմերի խրախուսում:
«Հայ ասպետ» մրցախաղերին բարձր պատրաստվածության, ինչպես նաև զինված ուժերում կրթամշակութային ակումբների աշխատանքում և զարգացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արժեքավոր նվերներով, պատվոգրերով խրախուսվել են զորամասերի հրամանատարների տեղակալները, թիմերի անձնակազմերը և «Հայ ասպետ» կրթամշակութային հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Դավթյանը շնորհավորելով մասնակիցներին, համոզմունք է հայտնել, որ այս հաղթանակը հետագա հաջողությունների սկիզբը կլինի:
Արդեն չորս տարի է` «Հայ ասպետ»-ը մուտք է գործել բանակ: Զորամասերում «Հայ ասպետ» ակումբների գործունեությունը նպաստում է կրթամշակութային աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, նպաստում զինծառայողների շրջանում հայրենագիտական և իրավական գիտելիքների տարածմանը: