ՀԱՑԱԹԽՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
ՀՀ ԶՈՒ թիկունքի կրտսեր մասնագետների պատրաստման առանձին ուսումնական ստորաբաժանման դաշտային պայմաններում հացաթխման գործնական պարապմունքներ էին: Դրանք անցկացվում էին պատրաստության պլանի համաձայն:
Խոհարար կուրսանտները, բացի մասնագիտական առարկաներից, ուսումնառության ընթացքում զուգահեռ ծանոթանում էին հացաթխման տեխնոլոգիային: Զորամասի տարածքում բացազատվել էր մեխանիզացված հացի գործարան, որը անհրաժեշտության դեպքում մեկ օրում կարող է թխել մոտ մեկ տոննա հաց:
Գործնական պարապմունքներին ներկա էին նաեւ Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոնի սաները, ովքեր առաջին անգամը չէր, որ այցելում էին զորամաս: Երեխաները շրջեցին զորամասի տարածքում, ծանոթացան զինվորի առօրյային ու կենցաղային պայմաններին: Վերջում դպրոցականներն ու զինվորները ճաշեցին դաշտային պայմաններում` համտեսելով բացառապես զինվորի ձեռքով պատրաստված ճաշատեսակներն ու բուրավետ հացը: