«ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ»
Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացված «Նկարիչները հայոց բանակին» խորագրով ցուցահանդես:
Ցուցահանդեսին ներկայացված է հայ ժամանկակից նկարիչների շուրջ 70 աշխատանք: Սա ԱՄՆ–ում` Նյու-Յորքում կայանալիք բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունն է։ Աճուրդից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Վիգեն Սարգսյանը շրջել է Ժամանակակից արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսում, զրուցել արվեստագետների հետ, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել նկարիչներին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: