Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՁ ՓՆՏՐԵՔ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՄԵՋ…



ԻՆՁ ՓՆՏՐԵՔ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՄԵՋ...Դեկտեմբերի 15-ին Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 դպրոցում «Ինձ փնտրեք ներկաների մեջ» խորագրով հուշցերեկույթ էր՝ նվիրված կրթօջախի սան, քառօրյա պատերազմի հերոս, մայոր Հայկ Թորոյանի ծննդյան օրվան: Դպրոցում, որտեղ սովորել է մայոր Թորոյանը, նրա անունով դասասենյակ է անվանակոչվել, բացվել հրաձգարան, որը կահավորվել է պաշտպանության նախարարության աջակցությամբ: Արդեն երկու տարի է՝ կրթօջախում անցկացվում են նաեւ «Հայկյան» ռազմամարզական խաղեր:

Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը, զինվորականներ, մանկավարժներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

ԻՆՁ ՓՆՏՐԵՔ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՄԵՋ...Դահլիճում հպարտություն, հուզմունք միախառնվել էին: Աշակերտները ներկայացրին Հայկ Թորոյանի անցած ուղին, պատմեցին դրվագներ, հիշողություններ կիրթ, համեստ ու զուսպ, ծնողապաշտ երիտասարդի մասին

Հայկը դպրոցում աչքի էր ընկնում խելացիությամբ, կարգապահությամբ: Ութերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, հետո ուսանել Պենզայի ռազմական ակադեմիայում:

Պենզայի ռազմական ակադեմիան ավարտելիս որոշել էր, որ պետք է անպայման հայկական եռագույնը ծածանվի, կտոր էր գնել ու դրոշ պատրաստել. հիմա դրոշը սրբազան մասունքի պես պահվում է հարազատ դպրոցում

Ակադեմիան ավարտելուց հետո Հայկը ծառայության անցավ Արցախ աշխարհի սահմանապահ զորամասերից մեկում: Ծառայում էր անսահման նվիրումով, անմնացորդ: Խոստումնալից երիտասարդին զինվորական հաջողություններ էին սպասվում, շուտով նոր առաջխաղացում էր ունենալու, սակայն

ԻՆՁ ՓՆՏՐԵՔ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՄԵՋ...2016թ. ապրիլի սկզբին թշնամին լայնամասշտաբ ռազմական գործողություն էր ծավալել արցախաադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Մատաղիսի մարտական դիրքեր զենքզինամթերք հասցնելու ճանապարհին հերոս քաջորդին զինակից ընկերների հետ մարտի բռնվեց հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի հետ, պայքարեց մինչև վերջին փամփուշտն ու ընկավ քաջի մահով

Հայկը զինվորական էր կոչումով, ապրելակերպով, ճակատագրով

 Կրթօջախի աշակերտները երդվեցին զինվորն ու տերը լինել Հայկի, մեր քաջ տղաների արյունով գծված սահմանների, շարունակել նրանց հայրենանվեր գործը:

Խորագիր՝ #50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017, Բանակ և հասարակություն, Նորություններ


18/12/2017